Դորտմունդը վերադառնում է Չեմպիոնների Լիգայի արշավին այսօր Արսենալի դեմ տնային խաղով: Առաջին երկու խաղում ընդամենը երեք միավոր վաստակելով և գտնվելով երկրպագուների սպասումների ճնշման տակ՝ Բորուսիան կարողացավ գեղեցիկ հաղթանակ տանել 2-1 հաշվով Էմիրեյթսում հոկտեմբերին, ինչի արդյունքում Արսենալի և Նապոլիի հետ գլխավորում է F խումբը: Այսօր նրանք փորձելու են կրկնել 15 օր առաջ ձեռք բերած հաջողությունը:
Բորուսիան մոտենում է այսօրվա խաղին լավ հանգստացած և հիանալի մարզավիճակով: Նրանք իրենց վերջին խաղը անցկացրել են ուրբաթ օրը ՝ 80.645 երկրպագուների առաջ տնային խաղում պարտության մատնելով Շտուտգարտին 6-1 հաշվով: Չնայած Իլկայ Գյունդոգանը և Լուկաս Պիշչեկը շարունակում են ապաքինվել վնասվածքներից և չեն կարող օգնել իրենց ակումբին, սակայն Յուրգեն Կլոպի թիմը ամբողջովին պատրաստ է: Bleacher Report-ը ներկայացրել է գլխավոր մարզիչի ամենահավանական ընտրությունը այսօրվա խաղի համար:
Այսպես համաձայն կայքի Բորուսիայի կազմը հետյալն տեսքն է ունենալու դարպասապահ Ռոման Վեյդենֆելեր, աջ պաշտպան Քևին Գրոսկրոյց, ձախ պաշտպան Մարսել Շմելցեր, կենտրոնական պաշտպաններ Նևեն Սուբոտիչ, Մաթս Հումմելս, կիսապաշտպաններ Սվեն Բենդեր, Նուրի Շահին, Յակուբ Բլաշիկովսկի, հարձակվողական կարգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս, հարձակվող Ռոբերտ Լևանդովսկի:
Կայքը նաև առանձին-առանձին անդրադարձ է կատարել ֆուտբոլիստներին, այդ թվում նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդյան կարիերան որոշակի հուզված սկիզբ ունեցավ, որոնց ժամանակ հայազգի ֆուտբոլիստը ցույց էր տալիս մեկ հիանալի ներկայացումներ մեկ ոչ այնքան աչքի ընկնող ֆուտբոլ: Դոնեցկի Շախտյորի նախկին ֆուտբոլիստը իր մարզավիճակը գտավ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում և փլեյմեյքերի դիրքում որոշ ուժեղ խաղերով արդարացրեց Յուրգեն Կլոպի հույսերը: Նա Չեմպիոնների Լիգայում հանդես գալու մեծ փորձ ունի և երկու շաբաթ առաջ Արսենալի դարպասներին գոլի հեղինակ դարձավ: