ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով այսօր մասնակցում էր ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարին ընդմիջման ժամանակ լրագրողների հետ ունեցած կարճատև զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությանը, ասաց. «Րաֆֆի Հովհաննսիյանը չի նախաձեռնել, ժողովուրդն է նախաձեռնել: ժողովուրդը եկել իր բողոքն է արտահայտել այս ընտրությունների անօրինականությունների դեմ: Ես միշտ ժողովրդին միացող եմ: Այժմ ժողովուրդը գործ արե՞լ է: Ժողովուրդը եկել է հրապարակ այս իշխանությունների դեմ բողոքելու, բայց այս բողոքավորները դեռևս գործ չեն արել, այսինքն ժողովուրդը գործ արե՞լ է, պահանջատե՞ր է, իրավատե՞ր է, երբ գործ կանեն այն ժամանակ էլ կքննարկենք և կորոշենք կմիանանք, թե չենք միանա»:

Հիշեցնենք, որ այսօր Հայ Համազգային Շարժում կուսակցության արտահերթ 18-րդ համագումարն է, որի օրակարգում ՀԱԿ կուսակցության ստեղծման և ՀՀՇ-ն ՀԱԿ կուսակցության վերանվանելու հարցն է: