ՀՆՔՄԿ կուսակցության առաջնորդ Անի Զախարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն այլևս ժողովուրդ չունի, այն ամբոխի է վերածվել:

«Այս ամբոխում ամեն մեկի միտքը չես հասկանում` ինչ ուղղությամբ է գնում: Բոլորը կիսամոլորված են, դու զգում ես, որ դիմացինդ հավասարակշռված չէ»,- իր խոսքում նշեց Զախարյանը:

Անդրադառնալով կուսակցության ծրագրերին` Զախարյանը ներկայացրեց կետ, ըստ որի պետք է երկիրը հիմնվի կրթուրթյան վրա` բոլոր բնագավառներում զարգանալու համար: Նա համոզված է, որ Հայաստանի կրթությունը շատ վատ և ոչ բարվոգ վիճակում է:

«Սերժ Սարգսյանն է մեղավոր, որ այս վիճակն է կրթության բնագավառում: Նա ճիշտ մարդու չի ընտրել` նախարար նշանակելու համար: Արմեն Աշոտյանը բացարձակապես չի համապատասխանում կրթության ոլորտում աշխատողի: Նրա գործունեությունը սահմանափակվում է ֆեյսբուքում լուսանկարների տարածմամբ: Ինչու՞ պետք է հայը կրթություն ստանալու համար գումար վճարի»,- հավելեց Զախարյանը:

ՀՆՔՄԿ ղեկավար Անի Զախարյանը համոզված է, որ Հայաստանում, ինչպես ինքը նշեց, տիրող ոչ բարվոգ իրավիճակը ՀՀԿ-ի մեղքով է:
«Մինչև պետության օրգանիզմից չհանվի քաղցկեղածին նյութ Հանրապետական կուսակցությունը, երկրում բարենորոգումներ լինել չեն կարող»,- հավելեց Զախարյանը:

Նրա գնահատմամբ` իշխանությունների մեղքով է, որ ոչ մի նախատեսված ծրագիր հաջողության չի հասնում և այն վերջնակետին հասցնել չի լինում:

Զախարյանը հայտնեց, որ իրենց ստեղծած ընդդիմությունը լինելու է այն եզակին, որը կկարողանա հասնել իշխանափոխության, և եթե այսօրվա ընդդիմությունը նրանց միանալու ցանկություն չհայտնի, դա արդեն վերջիններիս խնդիրն է:

«Բոլոր կուսակցությունները, չէ, որ իրենցից քաղաքական ուժ են ներկայացնում: Լևոն Տեր –Պետրոսյանի հետ ես լիովին համաիտ եմ, երբ նա ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, թե ամեն ինչ տեսանք, բացի քաղաքականությունից:
Օրինակ, ԲՀԿ-ից ես շատ եմ հարգում Նաիրա Զոհրաբյանին, ում կցանկանայի տեսնել որևէ գերատեսչության ղեկավարի դերում: Ժառանգությունից շատ հարգում ու սիրում եմ Արմեն Մարտիրոսյանին և Լարիսա Ալավերդյանին: