Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում
կայացավ Մարտին Ծերունյանի դատական նիստը, որոշելու համար խափանման միջոցը փոխելու մասին: Փաստաբան Ջաղինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ քննիչը միջնորդություն էր ներկայացրել կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու համար:
«Ներկայացված բողոքը դատախազությունից պատասխան չի ստացել, որևէ գործող
առաջընթաց չկա, այսպես քնած վիճակ է, ուղղակի պատանդի կարգավիճակով կալանքի ժամկետն են երկարացնում առանց որևէ քննության»,- իր խոսքում հայտնեց Ջաղինյանը:
Նրա փոխանցմամբ` նույն պատճառաբանություններն են, ինչ 6 ամիս առաջ: Նա հայտնեց, որ անհասկանալի է, թե ինչու է անհրաժեշտ Ծերունյանի կալանքի տակ մնալը, որովհետև անհրաժեշտ է մարդկանց հարցաքննել, որևէ նոր բան, որևէ անհրաժեշտություն, որը ողջամիտ կլիներ, որ Ծերունյանը մնա կալանքի տակ, իսկ նմանատիպ քայլեր, ըստ փաստաբանի, չկան:
«Ծերունյանը մեղադրվում է սպանության նախապատրաստելու գործողությունների
մեջ: Քննչական որևէ գործողություն մեղադրյալի հետ չի տարվել: Ընդամենը երեք անգամ որոման հետ են Ծերունյանին ծանոթացրել կալանքի վերաբերյալ: Որևէ քնչական գործողություններ չկատարելը ոչ մի կերպ չեն բացատրում: Որևէ պարզաբանումներ չկան»,- հավելեց Սամվել Ջաղինյանը:
Հիշեցնենք, որ Մարտին Ծերունյանը կալանավորվել էր սպանության նախապատրաստության համար, սակայն մինչ այժմ որևէ պատճառաբանություն կամ պարզաբանում չի տրվել քննչական մարմինների կողմից, թե ինչու է նա ձերբակալվել և կոնկրետ ինչում է մեղադրվում: