«Հրապարակը» գրում է, թե նոյեմբերի 8-ին Արարատում կրքերը կթեժանան «մի ուրիշ ձեւ»` ինտրիգները կհասնեն գագաթնակետին: Նույն օրը, նույն տեղում, նույն ժամին կհրավիրվեն եւ ԲՀԿ-ի, եւ ՀՀԿ-ի միտինգները:

«Ընդ որում, ԲՀԿ-ական միտինգին մասնակցելու է անձամբ Գագիկ Ծառուկյանը: Սակայն խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն ավելի վաղ է դիմած եղել քաղաքապետարանին, ուստի վերջինը մերժել է ԲՀԿ-ի հայտը: Ծառուկյանը «մեծականով» կանգնել ու հայտարարել է. «Կգնանք, կտեսնենք, կհաղթենք», իմա` կապ չունի` մերժել են, թե ոչ, մենք մեր միտինգն անելու ենք: Ու սա այդ օրվա միակ ինտրիգը չէ:

Իր հերթին Արայիկ Գրիգորյանը դիմել է Հովիկ Աբրահամյանին` մարզի «Ասողիկին», թե դու էլ արի մեր կողմից մասնակցի միտինգին, որպես հակընդդեմ հայտ: Հիմա Արարատի մարզը շունչը պահած սպասում է, որ տեսնի՝ նախընտրական ժամանակահատվածում «տակից» խաղեր տված Հովիկ Արգամիչը մասնակցելո՞ւ է միտինգին, թե՞ ոչ: Որ մասնակցի` ո՞ւմ կողմից»,- գրում է թերթը: