Նա հայրենական կինոնկարի ամենասիրելի դեմքերից մեկն է, սակայն նրա ընտանիքի մասին շատ քիչ բան է հայտնի: НТВ հեռուստաընկերության «Говорим и показываем» հաղորդումը գտել է Մհեր Մկրտչյանի միակ թոռնուհուն, ով ապրում է Արգենտինայում:
Ինչպես ռուսական հեռուստաընկերությունն է նշում ամբողջ խորհրդային միությունում հայտնի Մհեր Մկրտչյանը հայտնի է դարձել Միմինո և «Կովկասի գերուհին» ֆիլմում կատարած դերակատարումներով, իսկ վերջին ֆիլմում խաղում է դերասանի իրական կինը:
Չնայած իր կերպարանավորած կատակերգական դերերի, Մհեր Մկրտչյանի կյանքը ոչ թե հիշեցնում է կատակերգություն, այլ ավելի շատ ողբերգություն:
Երկու երեխայի ծնունդից հետո դերասանի կնոջը`Դոնարային սարսափելի բժշկական աախտորոշում են տվել`շիզոֆրենիա:
Մնացած ամբողջ կյանքը նա անցկացրել է հոգեբուժարաններում: Հոգեկան հիվանդությունը փոխանցվել է նաև նրանց ընդհանուր որդուն` Վահագին: Դերասանը մինչև վերջ հույսով է եղել փրկել որդուն, անգամ նրան բուժզննման է տարել Ֆրանսիա, սակայն օտարերկրյան բժիշկները միայն հաստատել են ախտորոշումը: Այլևս իվիճակի չլինելով ոչինչ փոխել Մկրտչյանը դադարել է տնից դուրս գալ: Ժողովրդական դերասանի անկենդան մարմինը հայտնաբերել են հարևանները: Տղան Վահագը հոր մահից ապրել է ինը տարի և մահացել է հոգեբուժարանում: Դերասանի աղջիկը Նունեն մահացել է քաղցկեղից: Հաղորդման հեղինակները կարողացել են գտնել լեգենդար դերասանի միակ ժառանգին,միակ թոռնուհուն` Արգենտինայում բնակվող Իրեն Տերտերյանին: