Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք այս ամիս կենսաթոշակների ուշացում եղել է:

Ի պատասխան սոցապնախարարն ասաց, որ վարչաետի` օգոստոսին տված հանձնարարականից հետո կենսաթոշակները վճարվում են յուրաքանրյուր ամսվա երրրորդ աշխատանքային օրվանից սկսած: Այս ամիս կենսաթոշակները սկսել են վճարվել նոյեմբերի 4-ից, քանի որ մինչ այդ ոչ աշխատանքային օրեր էին:

«Տեխնիկապես հնարավոր չէ՞ առաջ գցել կենսաթոշակների վճարումը»,- վարչապետի հարցին ի պատասխան Արտեմ Ասատրյանն ասաց. «Ոչ, հնարավոր չէ, որովհետև մինչև ամսի 1-ը դիմումների վերաբերյալ որոշումներ են կայացվում»: