«Եթե տեսնենք, որ դա հետևողական և վճռական պայքար է, մենք կողջունենք և մեր անելիքները կճշտենք»,-այսպես մեկնաբանեց Րաֆֆի Հովհաննիսյանին միանալու հնարավոր տարբերակը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Ուշադիր հետևում ենք և այս պահին վերջնական գնահատական չունենք»,- ասաց Լևոն Զուրաբյանը և հավելեց, որ ՀԱԿ-ի պայքարի հետևանքն այն է, որ կարողանում են այսօր ազատ ցույցեր և երթեր կազմակերպել և իշխանությունը կիսատ է  ընդունել  այդ փաստը:

«Մենք 5 տարի լայնացրել ենք ազատության սահմանները Հայաստանում»,- շեշտեց Լևոն Զուրաբյանը և ասաց, որ այդ պայքարը շարունակելու են մինչև վերջ և եթե այլ քաղաքական ուժեր նման պայքար են իրականցանում, իրենք դա միայն ողջունում են: