«Հրապարակը» այօրվա իր համարում գրել էր, որ վաղն Արարատում նույն վայրում և նույն ժամին տեղի կունենա ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միտինգները, և, որ ԲՀԿ-ին առաջնորդելու է անձամբ Գագիկ Ծառուկյանը:
YerevanNews.am-ն այս տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ վաղը լինելու է հանրահավաք, որի ժամանակ ԲՀԿ թեկնածու Սամվել Բարսեղյանը կհանդիպի իր ընտրողների հետ և դա լինելու է բնակիչների հետ վերջին հանդիպումը:
Իվետա Տոնոյանը նաև նշեց, որ վաղը կայանալիք անրահավքին ներկա է լինելու կուսակցության ղեկավար կազմը և, ամենայն հավանակությամբ, հանդիպմանը կմասնակցի նաև Գագիկ Ծառուկյանը:
Անդրադառնալով ՀՀԿ-ի հետ նույն վայրում անցկացնելու մասին խոսակցություններին, նա նշեց. «Վայրի մասին ավելի հստակ ճշտեք ինքներդ, իսկ վաղը տեղի կունենա վերջին հանդիպումը»: