Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր կքննի միասեռականներ «Սոնայի» և «Մաշայի» վերաքննիչ բողոքներն ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 28.08.2013թ. դատավճռի, այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Նրանք միջնորդում են բեկանել դատավճիռը և արդարացնել իրենց. նրանք առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր են ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուտ մատնությունը, և պետք է 300.000-ական ՀՀ դրամի տուգանք վճարեն:


Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, 2013թ. օգոստոսի 28-ի դատավճռով՝ արձանագրել էր, որ «ենթադրյալ կողոպուտի և ծեծի ենթարկվելու վերաբերյալ ամբաստանյալների պատճառաբանություններն անհիմն են և մտացածին, հետապնդում են հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ»:
Մանրամասներն` այստեղ։