Երևանից Պետերբուրգ ուղևորվող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում ուղևորներից մեկի մահվան պատճառով:
Ինչպես հաջողվել է պարզել Life News գործակալությանը, Երևանի 44 ամյա բնակիչը, ով տառապել է լուրջ հիվանդությամբ, բուժվելու համար ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ: Թռիչքի ժամանակ Արմենը Լ.-ն իրեն վատ է զգացել: Բորտուղեկցորդուհիները ցուցադրել են անհրաժեշտ բժշկական օգնություն, սակայն այն չի փրկել տղամարդուն: Արդյունքում օդաչուները որոշում են ընդունել վայրէջք կատարել Ռոստովի օդանավակայանում, սակայն ինքնաթիռ բարձրացած բժիշկները չեն կարողացել այլևս օգնել տղամարդուն: Նրանից մնացել է միայն արձանագրել ուղևորի մահը:
Արմենի կնոջ խոսքերով, ով ուղեկցել է նրան թռիչքի ժամանակ, տղամարդը տառապել է պնևմոտորաքսով: Որոշ դեպքում պնևմոտորաքսը բերում է թթվածնային անբավարարության և արյան ճնշման անկման, որի արդյունքում հիվանդի սիրտը կանգնում է:
«Օդանավում ուղևորի մահվան փաստով իրականացվում են ստուգումներ: Ստուգման արդյունքների հիման վրա ընդունվելու են ընթացակարգային որոշումներ»,- հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի Ռոստովի քննչական վարչության քննիչ Արտյոմ Մարչենկոն: