Կարելի է արդյոք ներել դավաճանությունը:
Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե որքան ժամանակ եք ճանաչում ձեր զուգընկերոջը: Սա սոցիոլոգ Կարենի Կուկի եզրահանգումն է, որին վերջինս հանգել է մի շարք փորձերի արդյունքում: Ըստ նրա վստահությունը հնարավորություն է տալիս ավելի ներողամիտ լինել դիմացինի նկատմամբ, ինչու ոչ նաեւ դավաճանության,-այս մասին գրում է Loveyou.am-ը:
Կարեւոր է հարաբերությունների հարմոնիան, երկկողմանի ըմբռնումն ու համբերությունը: Անհրաժեշտ է փորձել ցանկացած հարցի շուրջ համաձայնության գալ, առանց վեճերի ու վիրավորանքների:
Զույգերի ու նրանց հրազատ լինելու մակարդակը Կուկը պարզեց համացանցային խաղի միջոցով: Մասնակիցներն ունեին ստացած որոշակի գումար, որը պետք է կիսեին: Յուրաքանչյուր մասնակից ստացել էր 8 դոլար, որն իր որոշմամբ պետք է տար կամ չտար զուգընկերոջը: Եւ, եթե գումարը տրվում էր զուգընկերոջը, այն եռապատկվում էր: Հետեւաբար այս դեպքում էլ զուգընկերոջ որոշմամբ դարձյալ գումարը կիսվում էր կամ ոչ: Այսպես Կուկը փորձում էր հասկանալ, կցանականան արդյոք զույգերը կիսել ինչ-որ բան, թե կնախընտրեն եղածն ամբողջությամբ պահել իրենց : Կամավորները նախապես չեն իմացել, որ իրենց զուգընկերները տվյալ դեպքում միայն համակարգիչներ են եղել, որոնք հատուկ ծրագրավոմամբ աշխատել են այդ փորձի համար:


