ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կարծում է, թե արդարացի է Շանթ Հարությունյանի ընդվզումը:
Լրագրողների հետ զրույցում նշելով այս մասին, նա հավելեց, որ բոլոր իրադարձությունները, որ տեղի ունեցան, դրա պատասխանատուն ՀՀ ոստիկանությունն է, որովհետև եթե կային խնդիրներ, ոստիկանությունը նախապես կարող էր կանխել: Նրա խոսքերով, կային օպերատիվ տվյալներ և իրավիճակը վերահսկելու համար բավարար միջոցներ:
Պատգամավորի խոսքով` նայելով տեսանյութերին ակնհայտ է, որ սադրիչներ եղել են այնտեղ. Փոստանջյանը նաև իր կասկածները հայտնեց, որ հավանական է, որ սադրիչների մեջ ոստիկաններ են եղել:
«Այդ տարածքում այդ օրն այցելել էին Ռուբեն Հայրապետյանն ու Սամվել Ալեքսանյանը, ինչը շատ տարօրինակ է, չնայած որ դա իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքն է, ինձ համար տարօրինակ էր, թե այդ անձինք Ազատության հրապարակում իրենց հեղափոխության մասնակցությունն ինչպես են պատկերացնում»,-նշեց Փոստանջյանը:
Հարցին, թե որքանով է իրավաչափ 316 հոդվածը կիրառել Շանթ Հարությունյանի և մյուս ձերբակալվածների նկատմամբ Փոստանջյանը պատասխանեց, որ իր կարծիքով դա համարժեք չէ. «Երբ տեսնում ես կադրերը, տեսնում ես, որ Շանթը նորմալ իր բնականոն ընթացքով տեղաշարժվում է, թե հետո ով է գալիս ու փորձում իրեն խոչընդոտել.. այս խոչընդոտման խնդիրն է:Ոստիկանությունը ոչ միայն չի կանխել, այլև ինքն էլ մասնակից է եղել»,-եզրափակեց Փոսստանջյանը: