ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանն արդեն ավարտեց հանդիպումները խմբակցութունների հետ: Այսօր նա հանդիպեց ԲՀԿ, Օրինաց երկիր, ՀԱԿ և Ժառանգություն խմբակցություններին: ՀՅԴ-ի հետ թեկնածուն կհանդիպի վաղն, իսկ ՀՀԿ-ի հետ երկուշաբթի օրը:

Օրինաց երկիր խմբակցության հետ հանդիպումից հետո պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ իրենք կողմ են քվեարկու Իշխան Զաքարյանի թեկնածությանը:

Լրագրողների հետ կարճ զրույցի ընթացքում էլ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ հակառակը նշեց, հայտարարելով, որ իրենք դեմ են քվեարկելու: