Ներկայումս Ռիհաննան հանգստանում է իր Diamonds համաշխարհային շրջագայությունից, ինչի պատճառով Բարբադոսյան երգչուհին արդեն երկրորդ շաբաթն է գտնվում իր ծննդավայրում:
Աստղը այս ամբողջ ժամանակը կարելի է ասել անց է կացնում օվկիանոսի ափին:
Չորեքշաբթի օրը երգչուհին կազմակերպել է մեկ այլ ֆոտոսեսիա ծովափին, որտեղ նա լուսանկարվել է սպիտակ բիկինիով: Ֆոտոսեսիայից հետո երգչուհին սկսել է ջրային սպորտով զբաղվել իր մի քանի մտերմիկ ընկերների հետ:
25 ամյա երգչուհին հայրենիքում գտնվելու ժամանակ մասնակցել է նաև իր պապիկի 85 ամյակին: