Քիչ առաջ Վանաձորում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն իր ելույթում անդրադառնալով Վանաձորի ընտրատեղամասերի ցուցանիշներին, ասաց. «Ձեր քաղաքապետը իր տգետ հալով, ասել է, որ դուք անգիտակից եք»:
Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը պարզաբանելով հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը, մասնավորապես ասել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում՝ ինչ է անում»:
«Ո՞վ է ընտրել նրան» Անահիտ Բախշյանի հարցադրմանը վանաձորցիները պատասխանեցին. «Ինքը»:
Անահիտ Բախշյանը շարունակեց հարցադրումը. «Դուք չե՞ք ընտրել նրան, ո՞վ է իրեն թույլ տվել 5 անգամ կեղծել ընտրությունները, դուք եք թույլ տվել….հիմա նրան պետք է ավելով մաքրեք»: