Տևական ժամանակ, երբ դրսում որևէ մեկն ինչ-որ բան էր տպագրում` հիշատակելով «Արմենիա» կամ «գենոցիդ» արտահայտությունները, շտապում էինք հեղինակներին փառավորապես մեծարել մեր երկրում` առանց ծանոթանալու նրանց աշխատություններին` օտարի «իմաստնություններից» խլացած և օտարի «իմաստնություններից» կուրացած: ՀՀ անկախացումից հետո, երբ առաջին հերթին մեր պատմությունը պետք է սովետականազերծեինք ու ազատագրեինք կոմունիստական գաղափարների կապանքներից, դարձանք աջից ու ձախից տեղացող հարվածների թիրախ: Մի կողմից` օտար լեզուների անբավարար իմացությունը, մյուս կողմից` արտերկրում հրատարակված գործերի բովանդակության անիրազեկությունը մեզ դրեցին բավական ծանր կացության մեջ: Պարզվեց` կան անուններ, որոնք գրեթե սրբացրել ենք, մինչդեռ նրանց հասցրած վնասներն անչափելի են:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ