ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած իրադարձություններին անդրադարձ չի եղել: Այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և հայտնեց այդ հարցի շուրջ իր դիրքորոշումը:

Նրա խոսքերով՝ շատ ընդդիմադիր պատգամավորներ դիվիդենտները չկորցնելու համար չհայտարարեցին, որ այդպիսի պավածքով, այդպիսի պայթուցիկ նյութերով, հայհոյանքնեով հեղափոխություն չեն անում:

«Ես ափսոսոում եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները քննադատությամբ հանդես չեկան»,-նշեց նա:

Անդրաառնաով այսօր Աղասի Արշակյանի և Գառնիկ Իսագուլյանի այն տեսակետին, թե այդ օրը տեղի ունեցածը ազգային ազատագրական շարժման երկրորդ փուլն էր, Շարազանովը նախ զարմացավ, ապա հավելեց.
«Ինչ էր եղել որ: Ազգային ազատագրական շարժում լինում է այն դեպքում, երբ ինչ-որ մեկի լծի տակ ենք լինում: Դա այդպիսի շարժում չէ»,- նշեց նա:

Իսկ անդրադառնակով ռուսական առաջին ալիքի այն ռեպորտաժին, որտեղ Շանթ Հարությունյանը ներկայացվում է,որպես ընդդիմադիրների առաջնորդ, նա նշեց, որ նախ չի կարող մեկնաբանել ՕՌՏ-ի ռեպորտաժների փիլիսոփայությունը և ևս մեկ անգամ հավելեց, թե չի կարծում, որ ՕՌՏ-ն արտահայտում է Ռուսաստանի պաշտոնական դրքորոշումը: