Նոյեմբերի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար, ԶՈւ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն առաջին անգամ այցելել է առաջնագիծ: Նրան ուղեկցել է ԳՇ պետ` ԶՈւ գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը հանդիպել են սահմանամերձ զորամասի հրամանատարական կազմին, պարգևատրել են ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին, ծանոթացել են զորամասում տեղակայված ռազմատեխնիկային, ապա այցելել են դիրքեր։
Դ.Սոֆիյան