Մախաչկալայի «Անժիի» ֆուտբոլիստները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի գոլի շնորհիվ հաղթանակ են տարել «Տրոմսեի» նկատմամբ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում:
Հիշեցնենք, որ Կառլեն Մկրտչյանը, ով երկար ժամանակ դուրս չէր եկել խաղադաշտ, այս խաղին ընդգրկվել է մեկնարկային կազմում:
Հաղթական գոլը Մախաչկալայի թիմին հաջողվել է խփել մրցավարի կողմից ավելացված րոպեներին:
Այս խաղից հետո «Անժին» խմբում զբաղեցնում է 7 միավորով 2-րդ տեղը, իսկ առաջինը Տոտենհեմն է 12 միավորով:
Հաջորդ տուրում, որը տեղի է ունենալու նոյեմբերի 28-ին, «Անժին» ընդունելու է «Շերիֆին»: