Շաբաթ օրը փետրվարի 23-ին «Պախտակորի» ասուլիսի սրահում կներկայացվեն Տաշքենդի թիմի նորեկները, որոնց թվում կլինի նաև Ժորա Հովհաննիսյանը, տեղեկացնում  է ուզբեկական ակումբի պաշտոնական կայքը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը իրեն լավագւոյն կողմերով է դրսևորել թիմի ստուգողական խաղերի ընթացքում և հայտավորված է Ասիայի ՉԵպիոնների լիգայի խաղարկությանը` 10 համարի մարզաշապիկով:

Հիշեցնենք, որ «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին անցած մրցաշրջանն անցկացրեց ուզբեկական մեկ այլ ակումբում` «Լոկոմոտիվում», որի կազմում մասնակցեց 17 հանդիպման, խփեց 4 գոլ, դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր, ինչպես նաև ճանաչվեց առաջնության լավագույն լեգիոներ: