Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը RTE Sport-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձ է կատարել Չեմպիոնների Լիգայի շրջանակներում Արսենալից կրած պարտության պատճառներին: 

«Մենք չօգտագործեցինք մեր հնարավորությունները: Սա ֆուտբոլ է, եթե դու չես խփում գոլ, ապա քեզ են խփում: Ես մտածում եմ` դա էր մեր պարտության պատճառը, սակայն չկարողացանք գոլի վերածել դրանք»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը: 

Հայազգի ֆուտբոլիստը հաղորդավարի այն հարցին, որ Էմիրեյթսում գոլի հեղինակ էր դարձել և կարող էր այս անգամ էլ աչքի ընկնել, պատասխանել է. «Ես կցանկանայի գոլի հեղինակ դառնալ, սակայն չկարողացա անել դա, քանի որ կորցրեցի իմ հնարավորությունները: Սակայն մենք դեռևս հնարավորություն ունենք հաջորդ փուլ դուրս գալու համար և պայքարելու ենք մինչև վերջ: Մենք դեռևս երկու խաղ ունենք և ամեն ինչ անելու ենք առաջ գնալու համար»: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ