Հայտնի է, որ հայ 6 ծանրորդներ հայտնվել են 2013թվականի ընթացքում արգելված խթանիչներ օգտագործելու համար որակազրկված մարզիկների ցանկում:

Armsport.am-ին հայտնի դարձավ, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան խոշոր տուգանքներ է սահմանել այն երկրների համար, որոնք որակազրկված մարզիկներ ունեն:

Ղազախստանը, որի 8 ներկայացուցիչներ օգտագործել են արգելված խթանիչներ, մուծելու է 500.000 ԱՄՆ դոլար տուգանք: Երկրորդ տեղում Հայաստանն է, որի տուգանքի չափը կազմելու է 150-ից 200 հազար դոլար:

Հիշեցնենք, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դեռ չի ցանկանում մեկնաբանել տեղի ունեցածը:

Ավելացնենք, որ ՀՀ պետբյուջեից ծանրամարտը տարեկան ստանում է 165մլն դրամ (համեմատության համար՝ շուրջ 400 հզր ԱՄՆ դոլար –խմբ.), իսկ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է մոսկվայաբնակ հայ հայտնի գործարար Արմեն Շահազիզյանը: