9-ամյա Ժասմին Սարգսյանն օգնության կարիք ունի: Նրա աջ կիսագնդում հայտնաբերվել է մեծածավալ արնազեղում` ձևավորված հեմատոմայով:

Երեխայի հիվանդությունը զարգացել է սուր ձևով: Նոյեմբերի 1-ի գիշերը անոթային պաթոլոգիայի արատ ունեցող երեխան գլուխը հարվածել է պատին, ինչի պատճառով էլ նրա արնատար անոթը պատռվել է և ստացել է արնազեղում: Առավոտյան երեխան գիտակցության մթագնածությամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վերակենդանացման բաժանմունքում մի քանի օր անցկացնելուց հետո նա այժմ տեղափոխվել է նյարդավիրաբուժության բաժանմունք, որտեղ ստանում է բուժում: Նրա վիճակը կայունանալուց հետո պետք է արվի վիրահատություն:

Նման կարգի վիրահատություններ արվում են Հայաստանում` թիվ մեկ համալսարանական կլինիկայում:

Երեխայի մոր խոսքերով, Թիվ մեկ համալսարանական կլինիկայում նրան ասել են, որ վիրահատությունները պետք է արվեն երեք փուլով և դրանց գինը տատանվում է 3-8.5 մլն դրամի սահմաններում: Երեխայի ընտանիքը, սակայն, վիրահատության համար գումար չունի:

Ծնողները դիմում են բոլոր գթասիրտ մարդկանց` օգնելու երեխայի վիրահատության համար գումարի հարցում:

Փոքրիկ Ժասմինին օգնություն ցուցաբերելու նպատակով ՎՏԲ Հայաստան բանկում բացվել է հաշվեհամար

Դրամով փոխանցում կատարելու համար` 16046037902900

Դոլարով փոխանցում կատարելու համար`16046037902901

Եվրոյով փոխանցում կատարելու համար` 16046037902902

Ռուբլիով փոխանցում կատարելու համար` 16046037902903

Երեխայի մոր հետ կապ հաստատելու համար կարող եք զանգել 091609083 հեռախոսահամարին: