ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի դիմաց այս պահին մեծ թվով քաղաքացիներ՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն», «Սա դեռ Շանթն է, կայծակը մենք ենք լինելու» վերտառությամբ պաստառներով բողոքի ակցիա են իրականացնում,-այս մասին գրում է 168.am-ը:

Նրանք պահանջում են ազատ արձակել նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ձերբակալվածներին:

Ոստիկանները թույլ չեն տալիս նրանց մոտենալ ձերբակալվածների պահման վայրին, ուստի նրանք հավաքվել են դիմացի մայթեզրին: Քիչ առաջ ձերբակալվածների պահման վայրից ոստիկանական ավտոմեքենայով տեղափոխեցին ձերբակալվածներից ևս մեկին, սակայն հնարավոր չեղավ տեսնել նրան: Ի դեպ, ակցիայի մասնակիցների թվում է նաև Շանթ Հարությունյանի որդին՝ 14-ամյա Շահեն Հարությունյանը: Հիշեցնենք, որ գիշերը 8 անձի արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել: