Շանթ Հարությունյանը էմոցիոնալ պայքարի կողմնակից է, սակայն այս ամենը սիրողական մակարդակով քաղաքականություն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը:
«Սիրողական մակարդակով մարդկանց կյանքի հետ այսպիսի գործ ունենալ, արյան բեռի տակ մտնելը լուրջ խնդիր է: Եթե իրենց առջև խնդիր չեն դրել` հետևորդների հետ ինչ կկատարվի, իրենց համախոհների հետ ինչ կկատարվի, դա իհարկե սիրողական մակարդակի է»,- համոզմունք հայտնեց Սադոյանը:
Նա կարծում է, որ քայլը պետք է լիներ այնպիսին, որ մյուսներին ոտքի կանգնեցներ և առաջ մղեր, և բահի պոչերով, ինչպես հավաստիացրեց Սադոյանը, հնարավոր չէ նախագահին իր աթոռից հեռացնել:


