Հայկական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Սամարայում սափրագլուխները ծեծում են հայերին: Մեր հայրենակիցներն էլ թաքնվում են տներում: Սամարայի բնակիչ Դիանա Բեկնազարյանը Արմնյուզին ներկայացրել է իրականությունը: Մի քանի օր առաջ քաղաքում լուր է տարածվել, որ մի հայ բռնաբարել է 11 տարեկան ռուս աղջկա: Հետագայում դատաբժշկական փորձաքննության արդյունքում այդ լուրը հերքվել է: Սամարայում հայեր չեն տուժել, իրավիճակը հանգիստ է: Հերքվել է նաև լուրը, թե քաղաք են ժամանելու ազգայնականների խմբեր՝ հայերի հետ հաշվեհարդար տեսնելու համար:
Ստորև կարող եք դիտել Արմնյուզ հեռուստաընկերության տեսանյութը


