Քիչ առաջ մեկնարկեց Արարատ քաղաքում տեղի ունեցող ՀՀԿ-ի հանրահավաքը:

Հիշեցնենք, որ այս կիրակի կայանալու են Արարատի քաղաքապետի ընտրությունները: Այսօր Արարատում տեղի են ունենալու ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի վերջին հանրահավաքները:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը Արարատից, հանրահավաքի վայրում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, նախկին մարզպետ և ներկայիս ՀՀ ոստիկանապետի խորհրդական Էդիկ Բարսեղյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը, մարզպետի եղբայր Արայիկ Գրիգորյանը և ՀՀԿ-ի թեկնածու Հայկ Հայկյանը:

YerevanNews.am-ի թղթակիցը հավաքվածներից փորձել է հետաքրքրվել արարատցիները տեսակետները երկու քաղաքական ուժերի թեժ պայքարի մասին, սակայն պարզվել է, որ հավաքվածներից շատերը Արարատ քաղաքից չեն:

Նրանք մեր թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ Արարատից չեն:

Իսկ լրագրողի այն հարցին, թե այդ դեպքում ինչու են մասնակցում հանրահավաքին, մի մասը հայտնել են, թե եկել են տեսնելու իրենց մարզպետին, իսկ Լուսառատ գյուղի մի քանի բնակիչներ անկեղծացել են և հայտնել, որ իրենց գյուղապետն է ասել, որ անպայման ներկա լինեն հանրահավաքին և մարզպետին տեսնեն:

Այս պահին շարունակվում է հանրահավաքը:

Տեսանյութը, լուսանկարները ու մանրամասները՝ քիչ ավելի ուշ: