Արդեն նշել էինք, որ Արարատ քաղաքում մեկնարկել է ՀՀԿ-ի հանրահավքը:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, ելույթով հանդես եկան Արարատի քաղաքի ՀՀԿի ներկայացուցիները:

Նրանցից մեկը՝ Արայիկ Սարդարյանը իր եխոսքում նշեց, որ իրենց թիմում, բոլորը Արարտի բնակիչներ են, իսկ հակառակորդ թիմում պաշտոնյաները՝ աբովյանցիներ են, ոչ թե արարատցիներ և ինքը զարմացած է, թե ինչպես են արարատցիները թույլ տվել, որ աբովյանցիները գան և այդպես իրենց պահեն Արարատում:

«Պատկերացրեք, որ դուք գնայիք Աբովյան, ձեզ կթողեի՞ն ձեզ այդպես պահեիք, ինչպես իրենք Արարատում»,-նշեց Արայիկ Սարդարյանը:

Վերջինս նշեց, որ եթե ընտրություններում հաղթի ԲՀԿ-ի թեկնածուն, ապա բոլոր բնակիչները ստիպված կլինեն չորեքթաթ մտնեն քաղաքապետարանի շենք, իսկ Կարեն Մարգարյանն ել իր հերթին նշեց, որ ԲՀԿ-ի թեկնածուի հաղթանակի դեպքում Արարատի անունը կարելի է փոխել և դնել Աբովյան քաղաքի արարատյան զանգված: