Արարատում ՀՀԿ-ի հանրահավաքի  իր ելույթում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ արարատցիների վրա մատ թափ տվող անձանց.

«Որևէ մեկը չի համարձակվել որևէ արարատցու վրա մատ թափ տալ կամ  փորձել թելադրել քաղաքականություն ու մոտեցումներ: Ես համոզված եմ, որ այս անգամ էլ չի համարձակվի, չեմ էլ կարծում, որ որևէ մեկը նման ցանկություն ունի, ուղղակի դա մեզ է թվում: Դուք պատկերացնո՞ւմ եք, այդ մատ թափ տվողների հետ ես ամեն օր շփվում եմ, և նրանց մատ թափ տալը որևէ լուրջ ավարտ չի ունենում, միշտ ձախողվում է»:

Հիշեցնենք, որ այդ թեման սկսվեց այն բանից հետո, երբ Արարատի մարզպետը նշեց, որ այսօր արարատցիների վրա մատ են թափ տվել:

Նշենք, որ հանրահավաքի ավարտից հետո համերգային ծրագիրը դեռևս շարունակվում էր: Քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ական Հայկ Հայկյանը պարեց հանրահավաքի մասնակիցների հետ: Պարելուց զերծ չմնաց նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

YerevanNews.am-ի տեսանյութը` ստորև: