Քիչ առաջ ավարտվեց ՀՀՇ 18-րդ համագումարը: Համագումարին հրավիրված էր 630 պատվիրակ, որոնցից ոչ բոլորն էին մասնակցում: Համագումարի օրակարգում իսկզբան է կար մեկ հարց` ՀՀՇ-ի վերաբերմունքը ՀԱԿ կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի որոշմանը: Համագումարին մասնակցում էին Լևոն Տեր-Պետրոսյանը, Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջահանգիրյանը, Արամ մանուկյանը, ԱրմանՄուսինյանը, Բաբկեն Արաքցյանը, Հովհաննես Իգիթյանը և այլոք: Համագումարն անցավ բուռն քննարկումներով և կար տարակարծություն օրակարգային հարցցի վերաբերյալ:
Համագումարի ժամանակ ելույթներ ունեցան մի շարք ՀՀՇ-ականներ, ինչպես նաև Լևոն Զուրաբյանը:
ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարը 375 կողմ, 6 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀՇ-ն ՀԱԿ վերանվանելու որոշումը: Նշենք, որ որոշմանը կողմ քվեարկածների թվում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ դեմ քվեարկողներից մեկը Բաբկեն Արաքցիանն էր:
Հիշեցնենք, որ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը մինչ քվեարկությունը հորդորել է կողմ քվեարկել` ասելեվ. «Այս քայլի արդյունքում, ՀՀՇ-ն չի լուծարվում, ստեղված նոր կառույցը լինելու է ՀՀՇ-ի իրավահաջորդը»: