SHAMSHYAN.com-ից տեղեկանում ենք, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Աբովյանի դատարանում դռնփակ դատական նիստ է սկսվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ շտապօգնության մեքենայով դատարան է բերվել ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչը միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը Վ. Պետրոսյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի: 

 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ ճանաչված դերասանը հայտարարում է, որ իր նկատմամբ կատարվել են ապօրինի գործողություններ, քանի որ ինքը երբևիցե չի հրաժարվել ներկայանալ քննչական մարմնին, և հայտնեց , որ ցավակցում է մահացածների ընտանիքներին, որ իր մեղքով տեղի ունեցավ այդ ողբերգությունը: 

 

Մանրամասները` SHAMSHYAN.com-ում

 

Լուսանկարը` SHAMSHYAN.com-ի