Ռուսաստանի հավաքականի նախորդ հարձակվող Օլեգ Վերետեննիկովը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 16-րդ տուր «Սպարտակ» -«Զենիթ» խաղից առաջ համեմատել է երկու ակումբի հարձակվողներ` Յուրա Մովսիսյանին և Հալկին: Վերետեննիկովի կարծիքով նրանք բացարձակ տարբեր խաղաոճերի ֆուտբոլիստներ են:
«Բացարաձակ ճշմարտություն է, որ թե Հալկը, թե Մովսիսյանը բարձր դասի հարձակվողներ են: Նրանցից յուրաքանչյուրը ունի իր առավելությունները, սակայն նրանք լրիվ տարբեր խաղաոճերի ֆուտբոլիստներ են: Յուրան հարձակումների ավարտող է: Հալկը կարող է սկսել հարձակումը, նա մեծ մասամբ գործում է խորքից: Հալկի գլխավոր առավելություններն են ուժը, տեխնիկան և ագրեսիվությունը, երբ բրազիլացին ստանում է գնդակ, նրան շատ դժվար է կանգնեցնել: Մովսիսյանը գոլային լավ հոտառություն ունի, շատ լավ է ընտրում դիրքը, միշտ գիտի, ինչպես խաղալ տուգանային հրապարակում»,- Վերետեննիկովի խոսքերն է մեջբերում Sportbox.ru-ն: Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ներկայիս առաջնությունում Մովսիսյանը ինը գոլի հեղինակ է դարձել, իսկ Հալկը` ընդամենը յոթ:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					