1. Առաջին հրաշք

Այն տեղի է ունեցել շուրջ 20 տարի առաջ: B սերիայի «Պադովա»- «Տերնանա» խաղում, որը ավարտվեց աութսայդերի ջախջախիչ պարտությամբ 5:0 հաշվով: Հենց այդ խաղի ժամանակ առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ, որը դարձավ առաջինը և միակը «Պադովայի» կազմում: Մեկ տարին չբոլորած նա հայտնվեց «Յուվենթուսում»:

2. Ավանդական հրաշք

1995 թվականի սեպտեմբեր, Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ: Յուվենթուսը մեկնում է Դորտմունդ Բորուսիայի հետ խաղալու և բաց է թողնում առաջին իսկ րոպեին: Իտալացիները արդյունքում կարողացան հավասարեցնել հաշիվը, իսկ հաղթական գնդակը «Ծեր Սենիորայի» կազմում խփեց երիտասարդ Դել Պիերոն հեռահար գեղեցիկ հարվածով, միաժամանակ խաբելով մի քանի պաշտպանի: Այդ ժամանակ քչերը գիտեին, որ այն կդառնա իրեն հատուկ խաղաոճ:

 

3. Ֆրանսիական հրաշք

Այն Դել Պիերոյի ակումբային կարիերայի նշանակալից տարի էր, արդյունքում նա գրացեց 47 խաղում 37 գոլ և Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու: Դա 1997/98 թվականնների մրցաշրջանն էր, երբ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլում հանդիպեցին «Յուվենթուսը» և «Մոնակոն»: Հարձակվող այս խաղերի ժամանակ դարձավ վեց գոլից չորսի հեղինակ, այդ թվում նաև այն հռչակավոր տուգանային հարվածը Ֆաբիեն Բարտեսի դարպասին:

4. Տխուր հրաշք

ԱԱ-2012 իտալացի երկրպագուները շատ ցավով են հիշում, քանի «Սկուադրո Աձուրան» չկարողացավ հասնել մեկ քառորդ եզրափակիչ: Չնայած դրա Դել Պիերոն կարևոր դեր խաղաց թե ընտրական, թե եզրափակիչ փուլերում: Սկզբում հունգարացիների դարպասին գոլը թույլ տվեց իտալացիներին մեկնել Ճապոնիա և Հարավային Կորեա, իսկ մեքսիկացիների դարպասներին գոլը թույլ տվեց անցնել փլեյ օֆ փուլ:

5. Անհավանական հրաշք

Այս գոլը գլխավորում է լավագույն գոլերի հիթ-շքերթները և այն հեղինակել է Դել Պիերոն 200/2003 խաղաշրջանում «Տորինո» դեմ խաղում:

6. Հաղթական հրաշք

Իտալիայի համար հաղթական ԱԱ-2016, կիսաեզրափակիչմ որտեղ պարտության մատնվեցին տանտերերը: Դել Պիերոն Խաղադաշտում հայտնվեց արդեն ավելացված րոպեներին, երբ ոչ-ոքի արդյունքի դեպքում պետք է լինեին տասնմեկ մետրանոցներ: Առաջինը գոլը դարձավ այդ առաջնության հերոս Գրոսսոն, իսկ երկրորդը Դել Պիերոն:

7. Իսպանական ակցենտով հրաշք

2008/09 խաղաշրջանը «Յուվենթուսը» շատ վատ էր սկսել: Կլաուդիո Ռանիերին հեռացվեց ակումբից, թվում էր թե «Ռեալի» հետ խաղում թուրինցիներին ոչմի լավ բան չի սպասվում: Արդյունքում տանը իտալացիները հաղթանակ տարան 2:1 հաշվով, որտեղ մասնակցեց և գոլի հեղինակ դարձավ Դել Պիերոն, իսկ պատասխան խաղի ժամանակ «Սանտիագո Բերնաբեուում» դարձավ նրա բենեֆիսը: