Այսօր Արարատի մարզի Արարատ համայնքում անցկացվող արտահերթ
ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ
2671 կամ 20.21% է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը`
13218):
 
Նշավան համայնքում ժամը 11.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների
թիվը 90 կամ 5.77 % է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը`
1561): Այս մասին հայտնում են ԿԸՀ մամլո ծառայությունից: 
 
 
Հիշեցնենք, որ Արարատում քաղաքապետի արտահերթ ընտրություններ են,
առավոտյան ժամը 8-ից բացվել են յոթ տեղամասային ընտրական հանձնաժողովները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Արարատում քաղաքապետի տեղի համար պայքարում
են «Հայաստանի հանրապետական կուսակցության» թեկնածու Հայկ Հայկյանը, իսկ
«Բարգավաճ Հայաստանից»՝ Սամվել Բարսեղյանը: