Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Արարատցիները ընտրում են նոր քաղաքապետ: Արարատում գտնվող iLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ընտրատեղամասերի առջև գոյացել են մեծ հերթեր: Կան տեղամասեր, որոնց դիմաց հավաքվել են մոտ հինգ տասնյակ ընտրողներ:
 
Հայտնաբերվել է նաև ընտրակաշառքի մեկ դեպք: Բարգավաճ Հայաստան
կուսակցության  գրասենյակից արդեն դիմել են ոստիկանություն` հայտնելով, որ
Հանրապետական կուսակցության թեկնածուի կողմնակիցները տեղամասերից մեկի
դիմաց ընտրակաշառք են բաժանում:
 
Մեկ ուրիշ տեղամասում Բարգավաճ Հայաստան կուսակցության վստահված անձինք
տեղամասում նկատել են մի քաղաքացու, ով խախտելով ընտրական օրենսգրքի
պահանջները` հեռախոսով նկարելիս է եղել սեփական քվեաթերթիկը: Այդ
քաղաքացուն տարել են ոստիկանություն, իսկ նրա քվեաթերթիկը համարվել է
անվավեր