Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնաից:
«Փյունիկի» պաշտոնական հայտարարության համաձայն՝ երիտասարդ մասնագետը պաշտոնանկ է արվել թիմի անբավարար ելույթների պատճառով:
Նազարյանը 2013-ի հունվարից էր գլխավորում «Փյունիկը»: Մինչեւ այդ մարզիչն աշխատում էր Երևանի «Բանանցում», իսկ վերջերս Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նրան փոխարինեց Աբրահամ Խաշմանյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում «Փյունիկը» պարտվել էր «Ուլիսին» եւ 17 միավորով նահանջել էր երրրորդ տեղ: