ՀՀ առաջին   նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանը չի ուզում, որ ՀՀՇ-ն վերածվի «թանգարանի» և դա է հիմնական այն դրդապատճառը, որ ցանկանում է, որ այն վերանվանվի Հայ Ազգային Կոնգրես կուսակցության, քանի  որ նաև այդպիսի թանգարանային կուսակցություններ արդեն կան: Այս մասին առաջին նախագահն  ասաց  այսօրվա ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարի ժամանակ:

«Ես չեմ ուզում, որ մենք տարիներ անց հպարտանանք, որ մենք 125 տարվա կամ 168 տարվա կուսակցություն ենք»,- հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ելույթի մյուս մանրամասները`  Yerevannews.am-ի տեսանյութում:

 

 

Հիշեցնենք, որ ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարը 375 կողմ, 6 դեմ և 3 ձեռնպահ  ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀՇ-ն ՀԱԿ վերանվանելու որոշումը: Նշենք, որ որոշմանը կողմ քվեարկածների թվում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ դեմ քվեարկողներից մեկը  Բաբկեն Արաքցիանն էր: