YerevanNews.am ահազանգած Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը` Կարինե Հակոբյանը, բողոքում է` հայտնելով`

«Ամուսինս` Արտակ Հակոբյանը պատիժը կրում է Արթիկ ՔԿՀ-ում: Դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով, խուլիգանության համար: 3 տարի 6 ամիս պատիժ է կրում: Նաև հոկտեմբերի 3-ին համաներմամբ 1 տարի կրճատվել է պատժից: Պատժի կրման ընթացքում 2 անգամ խոշոր չափերի գումարներ են թալանել մեզնից` ամուսնուս պատժից վաղաժամկետ ազատելու համար: 2 կաշառակեր պաշտոնյաներն էլ կալանավորվել են : Այժմ ամուսնուցս վրեժ են լուծում կաշառակեր կոլեգաների կալանավորման համար: Ամուսինս` Արթիկ ՔԿՀ-ից բազմիցս դիմում խնդրանք է ուղղարկում Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, որպեսզի թույլատրի, որ դատապարտյալը Արթիկ ՔԿՀ-ում հանդիպի լրագրողներին՝ իր հետ կատարված և կատարվող անօրինականությունների վերաբերյալ հարցազրույց տալու , դրանք լուսաբանելու: Պարոն նախարար, ինչու՞ չեք թույլատրում հանդիպել լրագրողներին: Սա օրենքի կոպիտ խախտում է: Մենք չենք լռելու այս անօրինականությունների դեմ: Թույլատրեք դատապարտյալը հանդիպի լրագրողներին»: Դատապարտյալի կինը` Կարինեն խնդրանքով դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին. «Մեծարգո նախագահ կոռումպացված համակարգում մի շարք անօրինականություններ են կատարվում ամուսնուս հանդեպ: Չեն թույլատրում հանդիպել լրագրողներին, կոծկում են անօրինականությունները , խնդրում եմ Ձեր անմիջական միջամտությունը , որպեսզի ամուսինս Արթիկ ՔԿՀ-ում հանդիպի լրագրողներին, նրա հանդեպ կատարված կաշառակերությունների, անօրինականությունների, թույնելու սպառնալիքների վերաբերյալ հարցազրույց տալու: Դրանք լուսաբանելու: Պարոն նախագահ արդարադատությունը համալրվել է օրինախախտներով, կաշառակերներով, պատվեր տվող և կատարողներով, փեսա-աներորդիներով, քավոր-սանիկով, հորեղբայր-մորեղբոր տղաներով, դատապարտյալին թալանողներով, անմեղ տեղից մեղավոր դարձնողներով, ստախոս լպիրշներով: Մեծարգո նախագահ, Արդարադատության նախարարը քաջ գիտակցում է ամուսնուս հետ հանդիպումից հետո մի շարք ՔԿ ծառայողներ կպատժվեն , այդ պատճառով էլ խոչնդոտում է :

Դատապարտյալի կին ` Կարինե Հակոբյան»: