Այսօր մինչ ԱԺ-ի նիստի սկսվելը, ՎՊ նխագահի թեկնածու Իշխան Զաքարյանը հանդիպեց ՀՀԿ-ականների հետ:

Հանդիպման ավարտից հետո լրագրողները փորձեցին ճշտել հանդիպման ընթացքում քննարկված հարցերն ու իր հետագա քայլերը, սակայն Իշխան Զաքարյանն, ինչպես միշտ, խուսափեց լրագրողների հարցերին պատասխանել՝ նշելով, որ բոլոր հարցերի պատասխանները հետո կտա:
Նա միայն նշեց, որ ՀՀԿ-ականները բավական հարցեր են տվել, և բոլորին էլ պատասխանել է: