ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Ծածկած շուկայի շուրջ ստեղծված աղմուկին նա նշեց. «Ես Նախախորհրադարանի անդամներից շնորհակալություն եմ հայտնում՝ Ժիրայր Սեֆիլյանին, Խզմալյանին, որ իրանք լավ ակցիա արեցին մեր Սիթիների համար, մենք գովազդին պետք է մոտ 20 մլն փող տայինք, այդ 20 մլն-ը տնտեսեցինք և տալիս ենք ուսանող երեխեքին»,-ասաց նա։
Այն դիտարկմանը, թե ամեն դեպքում դա հակագովազդ չէ՞ր, քանի որ կոչ են անում բոյկոտել Փակ շուկան, ՀՀԿ պատգամավորը արձագանքեց. «Չէ, իրանք մեզի գովազդ արեցին, մենք էլ էտդեղ 20 մլն տնտեսեցենք և որոշել ենք հանրապետության լավ սովորող ուսանող երեխաներին տալ:
Այն հարցին, թե արդյո՞ք Ալեքսանյանի համար վիրավորական չէր, որ ավանակների ակցիա էին կազմակերպել իր համակիրները, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Էշերը ի՞նչ կապ ունեն մեզ հետ, դեղին գլխարկներին հարցրեք»,-ասաց նա և հավատացրեց, թե հնարավոր չէ որ «իրենց կարմիները այդպես բան անեն»։
Բացի այդ նա նշեց, թե ինքն այդ ժամանակ Դուբայում հանգստանալու էր գնացել և հաստատեց, թե նախ Սամվել Կարապետյանի հետ էր, այնուհետև նրանց է միացել նաև Գագիկ Ծառուկյանը, ինչպես մամուլում գրվել էր։ Նա կրկին պնդեց, թե մեղքի զգացում չունի, քանի որ պատմամշուկութային արժեքը փրկել են «կռիսանոցներից» իսկ մյուս իրավական հարցերով խնդրեց դիմել սեփականատիրոջը, քանի որ նա պնդեց, թե ինքը շուկայի հետ կապ չունի։ Այն հարցը, թե նա պետությունից փաստորեն ավելի ուժեղ է, Սամվել Ալեքսանյանին վիրավորեց, ով հրաժարվեց մյուս հարցերին պատասխանել։