ԱԺ քառօրյա նիստն արդեն մեկնարկել է: Նիստի մեկնարկին ՀԱԿ խմբակցության եկավար Լեւոն Զուրաբյանն իր վրդովմունքն արտահայտեց ոստիկանության պահվածքի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին չէր թույլատրել տեսակցել կալանավորված հեղափոխական Շանթ Հարությունյանին:

Այսօր Զուրաբյանը նշեց, որ երեկ էլ իրեն թույլ չեն տվել հանդիպել Շանթին, չնայած՝ «Արաբկիրի միլպետը`Ամիրխանյան Գրիշան նախապես խոստացել էր»:

Պատգամավորը դժգոհեց նաեւ բարձրաստիճան ոստիկանների այն պահվածքից, որ չեն հանդիպում պարտգամավորների հետ եւ պատշաճ բացատրությւոններ չեն տալիս այս կամ այն դեպքի առիթով, մինչդեռ օրենքը հնարավորություն պատգամավորներին տալիս է:
Նա ԱԺ նախագահից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարող է անել ԱԺ նախագահն այս պարագայում:

ԱԺ նախագահը նշեց, որ հարցը օրակարգի հետ կապ չունի, սակայն պատասխանեց, որ պատգամավորը մանրամասն ներկայացնի հարցը, իսկ ինքը կխոսի գերատեսչության ղեկավարի հետ, որ պարզաբանի թե ինչո՞ւ չեն հանդիպել, թեև օրենքը սահմանում էր. «Մենք ամեն ինչ պետք է անենք որ օրենքը պահպանվի», - նշեց նա: