Այսօր Աժ-ում ելույթ ունեցավ ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին՝ իրեն երկրորդ անգամ առաջադրելու համար: Ներկայացնելով իրենց անելիքները` նրան հարցեր ուղղեցին ԱԺ պատգամավորները:
Առաջինն իր հարցն ուղղեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Մինչ հարցը հնչեցնելը, նա նշեց, որ ելույթների ընթացքում նրանք կներկայացնեն այս հարցի շուրջ իրենց մոտեցումները, իսկ մինչ այդ հարցրեց.

«Ինչ բացահայտումներ էլ որ արվի, ինչ-որ մի օղակում այն ընդհատվում է: Այսինքն` տպավորությունն էնպիսին է, որ խոսվում է, ասվում է, և պատասխանատվության ենթարկվում են մանր կատարողները: Հիմա դուք նորից օրինակ կբերեք Վազգեն Խաչիկյանին, ինձ թվում է, որ նրան պետք է դարձնենք թանգարանային էսպոնատ: Եկեք իրեն հանգիստ թողենք, թող էդպես էլ մնա` որպես եզակի նմուշ: Այդուհանդերձ` ի՞նչ է պակասում ՎՊ-ին, որ կեսից հարցերը չավարտվեն»:

Ի պատասխան այս հարցի, Իշխան Զաքարյանը նախ նշեց, որ ՎՊ-ն ինդուսային սկզբունքներին համապատասխան պետք է ստանդարտներով ներկայացնի: Նրա խոսքերով` դա երեկ կարևոր օղակ է ներառում.

«Առաջինը ՎՊ-ի բացահայտումներն են, երկրորդ օղակն այն բացատրություններն ու մեկնաբանությունները, որոնք իրենք ստանում են: Դրանք կարող են ընդունվել և չընդունվել ՎՊ-ի կողմից, չընդունվելու դեպքում միակ ճանապարհը դատական մարմիններին դիմելն է», - նշեց նա: