Հայաստանի հավաքականի և Մոսկվայի Սպարտակի հարձակվող Յուրա Մովսիսյանը հնարավոր է վնասվածքի պատճառով բաց թողնի տարվա մնացած բոլոր խաղերը: Այս մասին նշվում է ակումբի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.«Զենիթի» դեմ խաղում հաղթական հեթ-տրիկի հեղինակ դարձած Յուրա Մովսիսյանը դժբախտաբար խորացրել է աջ ծնկահոդի վնասվածքը: Մոսկվայի Սպարտակի բժշկական բաժնի ղեկավար Միխայիլ Վարդապետովի խոսքերով՝ Յուրայի մոտ արդեն կար այդ նույն ծնկահոդի արտաքին մենիսկի արմատավորված մասնակի վնասվածք: Բացառված չէ օպերատիվ արտրոսկոպիկ միջամտությունը: Դեռևս պարզ չէ Մովսիսյանի՝այս տարվա մնացած խաղերին մասնակցելու հարցը»: