ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դեմ է քվեարկելու Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանին: Նա դա կանի ոչ թե ելնելով նրա մարդկային որակներից, այլ որովհետև համոզված է, որ ՎՊ-ն անկախ մարմին չէ: ԱԺ-ում նշելով այս մասին` պատգանավորը հավելեց.
«Իբր ունենք անկախ դատարաններ, անկախ հեռուստատեսություն, անկախ մրցակցության պաշտպանության պետական կոմիտե, հիմա էլ քննարկում ենք անկախ ՎՊ-ի հարցը», - նշեց նա՝ որպես օրինակ բերելով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի այն հայտարարությունը, թե շաքարավազի մենաշնորհ չկա հանրապետությունում։
«Մրցակցության պաշտպանության պետը լուրջ դեմքով ասում էր, թե շաքարավազի մոնոպոլիա չկա, Կոկա-կոլան շաքարավազ է բերում իր արտադրության համար: Մնում էր ասեր՝ քաղաքացի Կիրակոսը շաքարաքլոր է բերել իր արտադրության համար։ Սա աբսուրդ է, էլի»,-նշեց պատգամավորը։
Անդրադառնալով ՎՊ-ին` նա նշեց «Եթե ուզում եք այս աբսուրդին մաս լինենք, խնդրեմ քննարկենք, ձեր կաբելն ինչ եղավ, ոնց եղավ: Իմ կարծիքով պետք է այնպես անենք, որ Հայաստանում լինեն անկախ դատարաններ, թե չէ նույն է թե ասես, որ քրեակատարողական հիմնարկի սմենի պետը վերահսկում է ներքին գործողությունները, և դուք մեր մեծ ՔԿՀ-ի պետի գործողություն եք իրականցնում. անկախ ձեր մարդկային որակներից, դուք չեք կարող համարվել անկախ մարմին, դեմ ենք քվեարկելու, քանի որ նշանակվում եք, իսկ անկախ մարմինների ղեկավարներին չեն նշանակում»,-նշեց նա։
Իբր ունենք անկախ դատարաններ, անկախ հեռուստատեսություն, հիմա էլ քննարկում ենք անկախ ՎՊ-ի հարցը. Արզումանյանը դեմ կքվեարկի Իշխան Զաքարյանին
