Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց Իշխան Զաքարյանի առանձնատան հարցը:
Իր ելույթում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը անդրադառնալով այդ հարցին, նշեց. «Ես չգիտեմ գրպանահատներ ենք մենք, ինչ ենք, հա նույն միտքը արծարծենք: Այսպես որ նայելու լինենք՝ սկսենք բոլորիցս: Օրինակ, Նիկոլ Փաշինյանը և շատ պատգամավորներ, եթե այդ տրամաբանությունով գնանք, բա Նիկոլ Փաշինյանին որտեղի՞ց գումար: Նիկոլ Փաշինյանն ուրեմն պետք է առանց կոստյումի գար, առանց փողկապի, տարվա մեջ էլ մի հագուստ պիտի հագներ, որ լվալու կարիք չլիներ: Ի՞նչ է նշանակում : Մարդն անընդհատ ասում է՝ այ ընգեր ջան, ես իմ ունեցվածքը հայտարարագրել եմ, պետական ապարատները գիտեմ, հետո գալիս, հասնում ենք նրան, թե բացահայտումներ արեց՝ նա եզրահանգումներ է տալիս: Մեկն ու մեկդ գրություն դե գրեիք դատախազություն, ինչի՞ եք ամեն ինչ բարդում Իշխան Զաքարյանի վրա ու փորձում դրանով արդարացնել ձեր անգործությունը, երբ ամբողջ մի կառույց տարիներ շարունակ նույն հաշվետվությունն է տվել, ինչպես վերջին անգամ»: