Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարական է տվել: Արմավիրի ՀՀԿ-ական «Հետքի» աղբյուրը հայտնեց, որ այս պահին քննարկվում է նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդի, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի հարցը:

Մարզպետարանից նաև տեղեկացրին, որ երեկ տեղի է ունեցել ավագանու նիստ, որի ժամանակ քաղաքապետ Խլղաթյանը շատ նյարդային վիճակում է եղել և կոպիտ խոսել ու վիրավորել որոշ բաժինների պետերի:

Երեկ էլ Արմավիրի մարզպետի գլխավորությամբ հանրապետականները հավաքվել են Արմավիրում: Հավաքին, որին ներկա են եղել Երևանից ժամանած հանրապետականներ ևս, քննարկել է քաղաքապետ Խլղաթյանի հրաժարականի հարցը: