Փետրվարի 19-ին Ուսուրիյսկում կորած 8-ամյա աջնակը գտնվել է մահացած՝ քաղաքից 15 կմ հեռու,- 4 օրյա որոնումներից հետո հաղորդում է տարածել ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Նա նաև տեղեկացրել է, որ երախան հայտնաբերվել է իր հագուստներով, իսկ դեմքին կան վերքեր: Երեխայի դիակն արդեն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության՝ մահվան պատճառները պարզելու համար:
Աղջնակի մարմինը գտել է շանը զբոսանքի տարած տեղացի մի բնակիչ, հաղորդում է ՌԴ ՆԳՆ-ի մամլո կենտրոնը:
Երեխան կորել էր փետրվարի 19-ին, դպրոցից տուն գնալու ճանապարհին:
BBC-ն հաղորդում է, որ փետրվարին նման դեպքեր են գրանցվել նաև Ռուսաստանի այլ բնակավայրերում:
Փետրվարի 2-ին Թաթարստանում տունդարձի ճանապարհին կորել, իսկ ավելի ուշ հայտնաբերվել էր բռնաբարված և սպանված 8-ամյա Վասիլիսա Գոլիցինան: Փետրվարի 9-ին Իրկուտսկի տարածաշրջանի Շելեխովա քաղաքում գտել էին ավելի վաղ կորած 5-րդ դասարանցի Ուլյանա Ալեքսեևայի մարմինը: Փետրվարի 19-ին Թաթարստանի Ելաբուգ քաղաքի դպրոցի մոտ հայտնաբերվել էր բռնաբարված 2-րդ դասարանցի աղջնակի մարմինը: