«Ախր... ես միայն ողջունում եմ։ Բայց իրա տեղը սաղ էլ գիտեն, մենք ի՞նչ գործ ունենք տենց բաների հետ, միջնորդել, բան»,– մեզ հետ զրույցում ասաց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ինքը ԵԿՄ վարչության նախագահ, ՀՀԿ-կան պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ այցելել է նախագահ Սերժ Սարգսյանին և միջնորդել, որպեսզի ՎՊ նախագահի պաշտոնում կրկին վերաառաջադրի Իշխան Զաքարյանին։
Մեր հարցին, թե Ի. Զաքարյանն ավելի լա՞վ կաշխատի, Ս. Սարոյանը պատասխանեց. «Իհարկե, լավ կաշխատի։ Չե՞ք տեսնում, էսքան տարի լավ ա աշխատում»։ Հետաքրքրվեցինք նաև, թե իր կարծիքով՝ նախագահի խիստ քննադատություններից հետո Ի. Զաքարյանն այսուհետ նոր բացահայտումներով հանդես կգա՞։ Ի պատասխան՝ գեներալը նախ՝ զարմացավ. «Բայց նախագահն ի՞նչ ա ասել, որ»։ Իսկ երբ հիշեցրինք, նա պատասխանեց. «Աշխատող մարդուն են բան ասում, չաշխատող մարդուն ոչ. մեկը ոչ մի բան չի ասում»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մենք ի՞նչ գործ ունենք տենց բաների հետ, միջնորդել, բան. Սեյրան Սարոյանը` Իշխան Զաքարյանի համար բարեխոսելու մասին
