Ռուսաստանի առաջնության վերջին տուրում «Զենիթի» դեմ խաղում Մոսկվայի «Սպարտակի» առաջատար հայ հարձակվողի վնասվածքը շարքից դուրս չի բերել ֆուտբոլիստին:
«Известия»-ի տվյալներով չնայած ծնկահոդի հետ կապված Մովսիսյանի խնդիրների, կարմիր-սպիտակների ղեկավարությունը ծրագրում է ներգրավել հայազգի հարձակվողին «ԲԿՄԱ», «Վոլգա» և «Ռոստով» ակումբների դեմ խաղերում: Ընդ որում ,Սպարտակի առաջատարը խաղադաշտ է դուրս գալու ցավազրկողների ներարկումից հետո, իսկ թիմի ղեկավարությունը նրան խաղադաշտում տրամադրելու է մեկ ժամ:
Ձմեռային դադարի ժամանակ Մովսիսյանը վիրահատության կենթարկվի:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը ստիպված էր ժամանակից շուտ ավարտել «Զենիթի» հետ խաղը, որտեղ «Սպարտակը» հարձակվողի հեթ-տրիկի շնորհիվ կարողացավ հաղթել սկզբունքային մրցակցին և շարունակել չեմպիոնության մրցավազքը: Մովսիսյանը «Ռոստովի» հարձակվող Արտյոմ Ձյուբայի հետ գլխավորում է ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակը: